Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մատվիենկոն և Զարիֆը քննարկել են Իրանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հարցը

Մատվիենկոն և Զարիֆը քննարկել են Իրանի՝ ԵԱՏՄ-ին միանալու հարցը
15.11.2016 | 15:19

Թեհրանում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին՝ հաղորդում է ՖԱՐՍ գործակալությունը:

Իրանցի և ռուս պաշտոնյաները քննարկել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի լուծմանը, Իրանի՝ ԵԱՏՄ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուն, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին, վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելուն, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներին առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ