Գերմանիայի արտաքին գործերի նոր նախարար կարող է դառնալ Մարտին Շուլցը, երբ նրա կուսակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ընտրվի նախագահ՝ գրում է Die Welt-ը:
«Երկուշաբթի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը՝ Շուլցի ընկերը, այդ հարցի պատասխանը չտվեց, բայց կուսակցությունում ակնկալում են, որ հենց Շուլցը կգլխավորի ԱԳ նախարարությունը»,- գրել է թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Շուլցի մրցակիցը կարող է լինել Բունդեսթագում ԳՍԴԿ-ի խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը: