Նոյեմբերի 14-ին Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ և սենսացիոն եզրակացության եկել, որ Թուրքիան բացահայտ օգնել է Ադրբեջանին՝ Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ:
Եվրահանձնաժողովը մեղադրել է Թուրքիային, որ ցույց է տալիս ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին իր իրական վերաբերմունքը: Եվրահանձնաժողովը հաստատում է, որ շահագրգռված չէ տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությամբ և փոխելու ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին աջակցելով: Գրեթե նույն կարծիքն է արտահայտել ԱՄՆ-ն՝ առաջարկելով ներկայիս սահմանին միջադեպերի հետաքննությունների մեխանիզմներ ներդնել, որը նշանակում է ստատուս քվոյի ամրապնդում: