Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդվարդ Նալբանդյան. Հայ-ամերիկյան հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել

Էդվարդ Նալբանդյան. Հայ-ամերիկյան հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել
16.11.2016 | 15:40

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Նախարարը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:


Բրիջիթ Բրինքը նշել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված է խորացմամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծման նպատակով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ