Ռուսաստանցիների 63 տոկոսը ցանկանում է Վլադիմիր Պուտինին տեսնել նախագահ նաև 2018-ից հետո, երբ լրանալու է նրա նախագահության ժամկետը՝ վկայում են «Լևադա» կենտրոնի հարցումները:
Սա ամենաբարձր ցուցանիշն է 2012-ից հետո: Չորս տարի առաջ Պուտինին 2018-ին նախագահի պաշտոնում տեսնել ցանկացողների թիվը կրկնակի քիչ էր՝ 34 տոկոս: 2014-ին ռուսաստանցիների կեսից ավելին էր ցանկանում, որ Պուտինի նախագահությունը շարունակվի: ՌԴ նախագահական ընտրությունները անցկացվելու են 2018-ի մարտին: