Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկոն համբուրել է Ղուրանը

Լուկաշենկոն համբուրել է Ղուրանը
17.11.2016 | 17:50

Մինսկում մզկիթի բացման արարողությանը ներկա Բելառուսի ու Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը մի շարք հետաքրքրական հայտարարություններ ու ժեստեր են արել, հայտնում է Unian.net-ը:


Էրդողանը ներկա է գտնել առաջին նամազին, որը կարդացել է Թուրքիայի կրոնական հարցերի գրասենյակի ղեկավար Մեհմեդ Գյորմեզը: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ որոշել է իրեն մահմեդական զգալ՝ նա Էրդողանից հետո ճակատին է դրել Ղուրանը և համբուրել: Մզկիթում միաժամանակ կարող է տեղավորվել 2500 հավատացյալ: Բելառուսում ապրում է մոտ 100 հազար մահմեդական:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ