Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ ԵԱՏՄ-ում կան «ոչ քիչ խնդիրներ», նա զգուշանում Է ապաինտեգրացման գործընթացի սկսվելուց, եթե մասնակից երկրները դժվարությունների հաղթահարման պլան չմշակեն:
«30-40 տոկոսով ապրանքաշրջանառության անկումը ԵԱՏՄ-ում ինքն Է վկայում իր մասին: Նշանակում Է, մենք այստեղ քիչ խնդիրներ չունենք, և այս մասին են ասում բոլոր նախագահները։ Եթե մենք մոտ ժամանակներս այս դրությունից դուրս գալու նորմալ պլան չմշակենք, վախենում եմ, որ ապաինտեգրացում սկսվի, ինչը չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում»,- հայտարարել Է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ «ոչ մի դեպքում չպետք Է առևտրական պատերազմներ ծավալել»: «Մենք նաև շատ սպիտակ բծեր ունենք, որոնք հարկավոր Է լրացնել, բայց մեր պետությունների տարբեր շահերի պատճառով դա երկար ժամանակ չի հաջողվում»,- նշել Է Բելառուսի նախագահը: Նա հայտարարել Է, որ խնդիրներն աղետալի չեն: «Մենք կարող ենք ցանկության դեպքում հաղթահարել»,- համոզված Է նա։