Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լուկաշենկո. Ես մի քիչ երես եմ տվել իմ ժողովրդին

Լուկաշենկո. Ես մի քիչ երես եմ տվել իմ ժողովրդին
18.11.2016 | 12:11

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երես է տվել բելառուսցիներին։ «Անկեղծ կասեմ, որ մենք մեր ժողովրդին մի քիչ երես ենք տվել։ Ժողովրդական նախագահ, ո՞վ ինձ աջակցեց։ Առաջին հերթին հասարակ մարդիկ, և ես շատ պարտական եմ նրանց»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ հասարակ մարդու շահերը առաջնային խնդիր են իշխանությունների համար և որպես օրինակ նախագահը բերել է աշխատավարձերի հարցը։ Լուկաշենկոյի խոսքով՝ բելառուսցիների միջին աշխատավարձը շուրջ 400 ԱՄՆ դոլար է, իսկ հաջորդ տարի խնդիր է դրվել «թեկուզ կյանքի գնով հասնել 500 դոլարի շեմին»։

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ