Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն առաջարկել է փոխել իշխող ռեժիմն Իրանում

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն առաջարկել է փոխել իշխող ռեժիմն Իրանում
18.11.2016 | 18:57

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պետք է փոխել Իրանում իշխող ռեժիմը, ինչը կդառնա Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության երաշխիք։

«Այաթոլլաները Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության գլխավոր սպառնալիքն են։ Իհարկե, իշխանությունից նրանց հեռացնելը լույս չի սփռի տարածաշրջանի վրա, սակայն հիմնական սպառնալիքը կվերանա»,- ասել է նա։

Բոլթոնը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է դաշնակիցներ փնտրի Իրանի ընդդիմության մեջ՝ երկրում իշխող վարչակարգին դիմակայելու համար։ Նրա խոսքով՝ չնայած ռեժիմը մեծ ժողովրդականություն չի վայելում, բայց իշխանություններն ապահովված են զենքով, սակայն կան միջոցներ ընդդիմությանն աջակցելու համար, որոնք չեն ենթադրում ամերիկյան զինվորական ուժի կիրառում։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ