Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իվանկա Թրամփը մասնակցել է հոր և Ճապոնիայի վարչապետի հանդիպմանը

Իվանկա Թրամփը մասնակցել է հոր և Ճապոնիայի վարչապետի հանդիպմանը
18.11.2016 | 18:58

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է օտարերկրյա առաջնորդի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Նրանց հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թրամփի դուստրը՝ Իվանկան, որ ստիպում է ևս մեկ անգամ մտածել՝ Թրամփը մտադի՞ր է երկրի կառավարման գործում ներգրավել իր ընտանիքի անդամներին։ Թրամփի և Աբեի հանդիպումը եղել է Նյու Յորքում՝ Trump Tower-ում, և տևել է 1,5 ժամ:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ