Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը հիասթափված է ԱՄՆ-ից

Էրդողանը հիասթափված է ԱՄՆ-ից
19.11.2016 | 23:32

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին, որ նրանք անլուրջ են մոտեցել Սիրիայում խնդիրների լուծմանը:

CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող պատերազմն անվտանգության սպառնալիք է ստեղծել Թուրքիայի հարավային սահմանների համար, խոչընդոտել Անկարայի պաշտպանական հնարավորություններին և Թուրքիայում են հայտնվել 3 մլն սիրիացի փախստականներ։ «Մենք քննարկել ենք հարցերը նախագահ Օբամայի և փոխնախագահ Բայդենի հետ։ Նրանք բարձունքի վրա չեն եղել և չեն կարողացել լրջորեն մոտենալ այդ հարցերին։ Դա մեզ համար բավականին մտահոգիչ է»,-ասել է Էրդողանը։ Նա հիասթափված է՝ Սիրիայի հարցով ԱՄՆ դիրքորոշումից։


Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին, որ Թուրքիային դեռևս չի արտահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան համարում է հեղաշրջման փորձի կազմակերպիչ։

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ