Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով 115 մարդ է մահացել

Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով 115 մարդ է մահացել
20.11.2016 | 20:17

Առնվազն 115 մարդ մահացել է, 150-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսում գնացքի վթարի հետևանքով։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը դեռ հստակ չի նշում վթարի պատճառը:

Հնդկաստանի երկաթուղային համակարգը չորրորդն է իր մեծությամբ, օրական աշխատում է 11 հազար գնացք՝ 7 հազարը՝ մարդատար, որ 20 միլիոն մարդ են տեղափոխում:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ