Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դամասկոսն անվանել է միջսիրիական երկխոսության շարունակման պայմանը

Դամասկոսն անվանել է միջսիրիական երկխոսության շարունակման պայմանը
20.11.2016 | 20:20

Դամասկոսը պատրաստ է աջակցել ցանկացած միջսիրիական երկխոսության՝ պայմանով, որ անցկացվի առանց այլ պետությունների միջամտության՝ հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը։ «Մենք աջակցում ենք ապագայի մասին երկխոսության համար ցանկացած միջսիրիական հանդիպման՝ առանց արտաքին միջամտության պայմաններում։ Մենք ասում ենք, որ եթե նման ֆորում կազմակերպվի Սիրիայում, խնդրեմ, եթե Ժնևում, ինչպես ցանկանում է Ստաֆան դե Միստուրան՝ նույնպես»,- ասել է Մուալեմը դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշել է, որ սիրիական ղեկավարության համար սկզբունքային չէ հանդիպման վայրը։ ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների նախորդ փուլը անցկացվել էր Ժնևում ապրիլի 13-27-ին, սակայն չի հաջողվել պայմանավորվածության հասնել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ։

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ