Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելը հայտարարել է չորրորդ առաջադրման մտադրության մասին

Մերկելը հայտարարել է չորրորդ առաջադրման մտադրության մասին
21.11.2016 | 22:41

Կիրակի երեկոյան Բեռլինում լրագրողների հետ հանդիպմանը Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Գերմանիայի կանցլերի պաշտոնում՝ չորրորդ անգամ: Բունդեսթագի առաջիկա ընտրությունները նա անվանել է «ամենադժվարը՝ Գերմանիայի միավորումից ի վեր»:

Չորրորդ անգամ առաջադրվելու որոշումը, Մերկելի համոզմամբ, ճիշտ է, և ինքն ունի բավարար «հետաքրքրություն» և «ցանկություն»՝ երկրի հետ այդ ճանապարհն անցնելու համար: Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով Emnid ինստիտուտի սոցիոլոգիական վերջին հարցումները, հայտնում են՝ գերմանացիների մեծ մասը՝ 55 %-ը կողմ է, որ Մերկելը մնա դաշնային կանցլեր, 39 %-ը դեմ է, որ նա չորրորդ անգամ գլխավորի գերմանական կառավարությունը:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ