Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողան. Թուրքիան ՆԱՏՕ-ի անքակտելի մասն է

Էրդողան. Թուրքիան ՆԱՏՕ-ի անքակտելի մասն է
21.11.2016 | 22:44

Թուրքիան, սառը պատերազմից սկսած, ՆԱՏՕ-ի անքակտելի մասն է և շարունակում է քաղաքական ու ռազմական աջակցություն ցուցաբերել դաշինքին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ՆԱՏՕ-ն անվտանգության հարթակ է, որը միավորում է ժողովրդավարական արժեքների զարգացման գաղափարներով երկրների: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի կառուցվածքում թվաքանակով երկրորդ բանակն ունի, սառը պատերազմի ժամանակներից ի վեր դաշինքի անքակտելի մասն է դարձել»՝ Ստամբուլում ՆԱՏՕ-ի ԽՎ 62-րդ նստաշրջանում հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Անկարան հենց սկզբից հանդես է եկել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին, սատարել է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը, հետևել Ղրիմում մարդու իրավունքների խախտումների դեպքերին: «Մենք նոր, կարևոր ազդակ հաղորդեցինք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, առաջնահերթ ենք համարում տարածաշրջանային խնդիրների կարգավորումը»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ