ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը աջակցելու է ՆԱՏՕ-ին՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նա ուրբաթ հեռախոսազրույց էր ունեցել Թրամփի հետ։ «Նա հայտնել է, որ հավատարիմ է մնում ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ին աջակցելուն»,- ասել է Ստոլտենբերգը՝ Ստամբուլում Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, որը հեռարձակում էր ՆԱՏՕ-ի տեսաձայնային ծառայությունը։