Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ճանաչել է իր պարտութունը աջ կենտրոնամետների պրայմերիզում և հայտարարել է, որ երկրորդ փուլում մտադիր է քվեարկել նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին։ Փարիզի իր նախընտրական շտաբում կողմնակիցների հետ շփման ժամանակ նա ասել է. «Ես չկարողացա համոզել ընտրողների մեծ մասին։ Ես հարգում եմ և հասկանում ապագայի համար այլ քաղաքական գործիչների ընտրելու նրանց կամքը։ Ցանկանում եմ շնորհավորել Ֆրանսուա Ֆիյոնին և Ալեն Ժյուպեին, որ անցել են երկրորդ փուլ»,- ասել է նա։
Սարկոզին հայտարարել է, որ մտադիր է վարել կյանք, որը հեռու է քաղաքականությունից և ավելի մոտ է անձնականին։ Ելույթի ավարտին նա հաջողություն է մաղթել հայրենակիցներին։ 10 229 ընտրատեղամասերից տվյալների մեծ մասի հաշվարկումից հետո 44,1 տոկոսով առաջատար է Ֆիյոնը, Բորդոյի ներկայիս քաղաքապետ Ալեն Ժյուպեն երկրորդ տեղում է՝ 28,2 տոկոս ձայներով, 21 տոկոս աջակցությամբ երրորդ տեղում Սարկոզին է։