Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին
21.11.2016 | 22:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը: Պուտինը հավելել է, որ իր և Թրամփի կոնկրետ հանդիպման հարցերը չեն քննարկվել:

«Մենք նշել ենք, որ, գուցե, օգտակար կլիներ մեր աշխատակիցների հանդիպումը կազմակերպելը՝ չնայած, որ այժմ նորընտիր նախագահն ակտիվ զբաղվում է իր թիմի ձևավորմամբ: ՈՒստի՝ ասել, որ մեր աշխատակիցները կարող են հանդիպել մոտ ժամանակներս, շատ դժվար է, քանի որ նա դեռևս պաշտոնական աշխատողներ չունի»,-ասել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ