Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Շինարարական կազմակերպության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ վիճակը:
Նարեկ Սարգսյանն առաջարկել է մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017-ի հոկտեմբեր ավարտել, նախագծողներին հանձնարարվել է մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունը, ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի, իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն:
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, 2015-ին շինաշխատանքներին հատկացվել է 49 0670700 դրամ, 2016-ին՝ 98 200 000 դրամ: