Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մուհամեդ Մուրսիի ցմահ ազատազրկման վճիռը չեղարկել է

Մուհամեդ Մուրսիի ցմահ ազատազրկման վճիռը չեղարկել է
22.11.2016 | 18:04

Եգիպտոսի Վճռաբեկ դատարանն ընդունել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի փաստաբանների բողոքը «Մուսուլման եղբայրներ» միջազգային կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օգտին լրտեսության գործով և չեղյալ է հայտարարել նախկինում ընդունած դատավճիռները՝ պահանջելով գործով նոր դատավարություն նշանակել։

Չեղարկվել է Մուրսիի ցմահ ազատազրկումը և «Մուսուլման եղբայրների» եգիպտացի առաջնորդներից մեկի՝ Հեյնաթ աշ Շաթերի մահապատիժը։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ