Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ նոր կառավարությունը գիտակցում է երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ առաջնահերթությունները

ՀՀ նոր կառավարությունը գիտակցում է երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ առաջնահերթությունները
22.11.2016 | 18:05

ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին լրագրողներին ներկայացրեց հայ-գերմանական տարեվերջյան ամփոփիչ գնահատականները: Դեսպանի խոսքով՝ հայ-գերմանական հարաբերություններում 2016-ը առանձնահատուկ տարի էր, որն աչքի էր ընկնում փոխադարձ ինտենսիվ այցելություններով: Դեսպանն ընդգծեց, որ Գերմանիան Հայաստանի 3-րդ խոշոր տնտեսական գործընկերն է Ռուսաստանից և Չինաստանից հետո:

Դեսպանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության նոր կազմին և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: «Ես հանդիպել եմ վարչապետի հետ և կարող եմ ասել, որ ներկա կառավարությունը գիտակցում է երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն անհրաժեշտ առաջնահերթությունները: Ես ավելի շուտ բաժակը տեսնում եմ կիսով չափ լի, քան կիսով չափ դատարկ»,- ընդգծեց Մաթիաս Քիսլերին: Նա նշեց, որ Գերմանիան շարունակում է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության, ԱԺ-ի, հանրության հետ:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ