Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Հունաստանի նախագահին

Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Հունաստանի նախագահին
23.11.2016 | 12:59

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ:

Անդառնալի կորստյան կապակցությամբ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Կոնստանտին Ստեֆանոպուլոսի ընտանիքին և հարազատներին, բարեկամ հույն ժողովրդին:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ