Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ցանկացած որոշում որևէ արժեք չունի Անկարայի համար, հաղորդում է Hurriyet-ը։ «Վաղը Եվրախորհրդարանում նիստ է լինելու, որտեղ քվեարկության է դրվելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը: Այս պահին հայտարարում եմ ողջ աշխարհին. ինչ արդյունք էլ լինի, այդ քվեարկությունը մեզ համար որևէ արժեք չունի։ Մեր երկրի անկախության և ապագայի համար պայքարը չի ընդհատվելու այն պատճառով, որ այնտեղ ձեռք են բարձրացնելու կամ իջեցնելու»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Թուրքիա նիստի ժամանակ ԵՄ-ին կոչ է արվել միառժամանակ դադարեցնել միավորմանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները։