Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանը կարող է իշխանություն մնալ մինչ 2029-ը

Էրդողանը կարող է իշխանություն մնալ մինչ 2029-ը
23.11.2016 | 16:22

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչ 2029-ը՝ շնորհիվ սահմանադրության հնարավոր ուղղումների՝ գրում է The Guardian-ը։ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է ներկայացնել սահմանադրությունում ուղղումներ մտցնելու հարցով հանրաքվեի օրինագիծ։ Այդ ուղղումները թույլ կտան Էրդողանին նախագահի պաշտոնում մնալ մինչ 2029-ը։

Փոփոխությունների արդյունքում վարչապետի պաշտոնը կարող է վերացվել։ Էրդողանն ու իր կուսակցությունը մտադիր են Թուրքիան վերափոխել նախագահական հանրապետության։ Վարչապետի փոխարեն նախագահը կունենա երկրորդ տեղակալ։

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ