Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոգերինի. Մենք պետք է հասկանանք՝ ինչ է ցանկանում Թուրքիան

Մոգերինի. Մենք պետք է հասկանանք՝ ինչ է ցանկանում Թուրքիան
23.11.2016 | 16:23

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման մտադրությունը ցույց է տալիս, որ այդ երկիրը չունի ԵՄ-ի անդամ դառնալու ցանկություն. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է ցանկանում Թուրքիան։ Մահապատժի վերականգնումը կլինի ազդանշան, որ Թուրքիան չի ցանկանում դառնալ ԵՄ-ի անդամ»։

Մոգերինին ընդգծել է, որ թե Անկարան, թե Բրյուսելը միայն կպարտվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացի դադարեցումից։

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ