IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու ԵՄ-ը կանեն ամեն ինչ, որ ամրապնդեն միջուկային գործարքը՝ Թեհրանում Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նրա խոսքերով՝ Իրանն ու Սլովենիան ընդգծել են միջուկային գործարքի կարևորությունը և պատժամիջոցների վերացումից հետո բացվող հնարավորությունների օգտագործումը։
Ռոհանին ընդգծել է, որ Իրանն ու Սլովենիան ունեն ընդհանուր պոտենցիալ տնտեսական, տեխնոլոգիաների ու առևտրի ոլորտներում կապերի ամրապնդման համար։ Պահորն ընդգծել է, որ իր այցը նոր էջ կբացի Սլովենիայի ու Իրանի միջև կապերում՝ հավելելով, որ Սլովենիան շահագրգռված է բոլոր ոլորտներում Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնման համար։