Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանն ԱՄՆ-ին սպառնում է պատասխան պատժամիջոցներով

Իրանն ԱՄՆ-ին սպառնում է պատասխան պատժամիջոցներով
24.11.2016 | 11:50

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը ևս 10 տարով կնշանակի միջուկային համաձայնագրի պայմանների խախտում։ Այս դեպքում Իրանը կձեռնարկի պատասխան միջոցներ, հայտնում է Reuters-ը։

«ԱՄՆ գործող կառավարությունը բազմիցս խախտել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի դրույթները։ Վերջին դեպքը պատժամիջոցների երկարաձգումն է 10 տարով։ Եթե դա տեղի ունենա, կլինի ընդդեմ գործողությունների համատեղ ծրագրին։ Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի»,- ասել է Խամենեին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել 10 տարով Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու օրինագծին, որը փոխանցվել է Սենատի հաստատմանը։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ