Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի ԼՂՀ տարածքի հետ

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի ԼՂՀ տարածքի հետ
24.11.2016 | 11:53

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որում նա նշել էր` ՀՀ-ն ընդունում է ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Ասածի իմաստը շատ պարզ է` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Իմաստը դա է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ