Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Համբուրգում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա

Համբուրգում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա
24.11.2016 | 11:54

Դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ավելի վաղ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս նշել էր, որ Համբուրգում հանդիպումների ձևաչափը հստակեցված չէ ու Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ հստակություն չկա:


Համբուրգում դեկտեմբերի 8-9-ին կկայանա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ