Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրախորհրդարանը Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձև ընդունեց

Եվրախորհրդարանը Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները սառեցնելու բանաձև ընդունեց
24.11.2016 | 23:06

Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու պարտադիր ուժ չունեցող բանաձև:

Անկարայի հետ բանակցությունների սառեցման օգտին էին արտահայտվում Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար քաղաքական ուժերը, մատնանշելով վերջին ամիսներին Թուրքիայում քաղաքական գործիչների, լրագրողների, դատավորների և իրավաբանների զանգվածային ձերբակալությունները:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ