Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ցանկացած ձեր ցանկություն օրենք է». Rai ռեպորտաժը Բաքվի խավիարի իտալացի հաճախորդների մասին

«Ցանկացած ձեր ցանկություն օրենք է». Rai ռեպորտաժը Բաքվի խավիարի իտալացի հաճախորդների մասին
24.11.2016 | 23:28

Բաքվի խավիարային դիվանագիտության «զոհը»՝ ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեն, ցանկանում է մեծ քաղաքականություն վերադառնալ՝ նշված է Իտալիայի պետական Rai 3 հեռուստառադիոընկերության Report նախագծի հետաքննության մեջ: Հերթական հաղորդման ժամանակ լրագրող Պաոլո Մենդանին և հաղորդավար Միլենա Գաբանելին անդրադարձել են Բաքվի կաշառքներին, և թե ինչպես են իտալացի խորհրդարանականները դրանք վաստակել:
Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից 2 մլն 390 հազար եվրո է ստացել իր բացած Novae Terrae հիմնադրամի գործունեության համար:


Այդ միջոցներով հիմնադրամը երկու հետազոտություն է հրապարակել՝ Ընտանիքի գլոբալ անկախ ինդեքսը և Կրթության ազատության մասին գլոբալ հաշվետվությունը: Վոլոնտեի խոսքով՝ Ադրբեջանից փողն ինքը ոչ թե նվեր է ստացել, այլ Ադրբեջանի Զարգացման և քաղաքացիական հասարակության ասոցիացիային (ACSDA) խորհրդատվություն տալու համար: Հարցին՝ «խորհրդատվությունն ինչի՞ մասին էր», Վոլոնտեն պատասխանել է. «Այն մասին, թե ինչպես լավացնել այդ կազմակերպության աշխատանքը»: «Փողը մենք աշխատանքի դիմաց ենք վերցրել: Եվ, իհարկե, դրանով չենք հարստացել»,- հավելել է նա:
Ընկերությանը մատնել է ֆինանսական հաշվետվությունը, որտեղ ընթացիկ դրամամիջոցները նշված էին 500 հազար եվրո՝ ներդրված մասնավոր և պետական արժեթղթերի մեջ, չնայած Վոլոնտեն նախապես հայտարարում էր, որ այդ փողերը կծախսվեն ագրո- և պարենային զարգացման համար խորհրդատվությունների համար: Դրամական միջոցները կառավարելու համար Վոլոնտեն ստեղծել է Jetfield ընկերությունը, որը գրանցված էր Մարշալի կղզիներում: Տվյալ տեղեկությունը Վոլոնտեն այսպես է մեկնաբանել. «Այդ գործարքները հիմնված էին իմ ֆինանսիստների հանդեպ վստահության վրա: Ես նրանց հավատացել եմ»:


Սակայն Barlassina բանկը, որտեղ իր հաշիվներն էր պահում Վոլոնտեի կազմակերպությունը, ոչ մեկի խոսքին չի հավատացել և այդ տվյալները փոխանցել է իրավապահ մարմիններին:
Բաքվից Իտալիա է փոխանցվել ընդհանուր 3 միլիարդ: Փողերը փոխանցվել են բրիտանական LCM, Hilux, Polux և Metastar ընկերությունների միջոցով: Այդտեղից դրանք փոխանցվել են Մերձբալթիկայի բանկեր, այնուհետև՝ Իտալիայի: Այդ փողից մոտ 1,5 մլրդ-ը ստացվել է ադրբեջանական բջջային Baktelekom օպերատորից:
Վոլոնտեն և նրա գործընկերները ստացած փողերը վաստակել են, երբ խափանել են Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը պատրաստել էր գերմանացի եվրախորհրդարանական Քրիստոֆ Շտրասերը:
Լրագրողը չի կարողացել Բաքու մեկնել և լսել ադրբեջանցի վիզավիներին։ «Նրան մերժեցին, ըստ երևույթին, այն բանի հիման վրա, որ այդ հաղորդավարը նախկինում եղել էր Ղարաբաղում»,- նշում է Միլենա Գաբանելին։


«Նրանք լավ հիշողություն ունեն։ Ես 1992-ին եղել էի Ղարաբաղում հակամարտությունը լուսաբանելիս։ Եվ այնտեղ էի հայտնվել այն ժամանակ և հիմա հնարավոր միակ ճանապարհով՝ Հայաստանով։ Եթե ես ուզում եմ, որ ինձ թույլատրեն մտնել Ադրբեջան, ես պետք է ներողություն խնդրեմ։ Այսինքն՝ ներողություն խնդրեմ իմ աշխատանքի համար։ Մի երկրում, որը ղեկավարում է հորից իշխանությունը ժառանգած անձը և որը չեղարկել է նախագահ դառնալու տարիքային շեմը։ Արդյոք որդուն փոխանցելու համար չի դա արվում։ Մեր երկիրը, որը եվրոպական ինտեգրացիայի հիմնադիրներից մեկն է, այդ մասին ոչինչ չի ասում։ Եվրոպայի խորհուրդը կառույց է, որը պետք է պաշտպանի եվրոպական արժեքները, նույնպես լռում է։ Մենք մեր ընտրությունը կատարում ենք և ոչ մի կերպ չենք արտահայտվում։ Թեպետ մենք աշխատում էինք այդ արժեքների վրա այդքան երկար և դժվար»,- ամփոփում է Գաբանելին։

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ