Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՆԱՏՕ-ի ԽՎ նոր նախագահն արդյունավետ համագործակցություն ունի հայ պատվիրակների հետ

ՆԱՏՕ-ի ԽՎ նոր նախագահն արդյունավետ համագործակցություն ունի հայ պատվիրակների հետ
26.11.2016 | 02:15

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել վեհաժողովի նախագահի փոփոխություն: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասել է.
«Վեհաժողովի նախագահ է ընտրվել իտալացի պատվիրակ Պաուլո Ալին: Մենք նրա հետ բավականին երկար ժամանակ արդյունավետ համագործակցում ենք»:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահը ժամանակին նաև Հայաստան է այցելել: Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում քննարկվել և ընդունվել է 6 բանաձև, 16 զեկույց: Բոլոր բանաձևերը վերաբերել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Կորյուն Նահապետյանը նշեց, որ հայկական պատվիրակության անդամները ակտիվ մասնակցել են բոլոր հարցերի քննարկումներին, հնչեցրել են առաջարկներ և մտահոգություններ են հայտնել:


Նստաշրջանի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Թուրքիայի արտաքին գործերի, արդարադատության, գիտության և տեխնոլոգիայի նախարարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Նրանց զեկույցներից հետո եղել է հարցուպատասխանի հնարավորություն և հայկական պատվիրակության անդամները կարողացել են իրենց հարցերն ուղղել թուրք պաշտոնյաներին: Նահապետյանը դժգոհություն է հայտնել, որ հարցուպատասխանից հետո պատգամավորները ելույթներ ունենալու և իրենց մտահոգությունները հայտնելու հնարավորություն չեն ունեցել:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ