Ամերիկյան BuzzFeed պարբերականը, վերլուծելով ՈՒզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի անձի շուրջ տարածվող լուրերը, ավելի ճշմարիտ է համարում տեղեկատվությունը, որ նա թաքնվում է Տաշքենդում՝ ԱՄՆ դեսպանատանը։ Գյուլնարա Քարիմովան սերտ համագործակցում է ԱՄՆ դեսպանի հետ։ Հոր հիվանդության ժամանակ «թագադրված արքայադուստրը» փորձել է օգտագործել կապերն ԱՄՆ-ում, որ ՈՒզբեկստանում ապահովի իշխանափոխություն։
Կայքի հրապարակած նամակում, որը գրված է Քարիմովայի անունից, ասվում է, որ իր ներկա վիճակը թույ չի տալիս հավակնել ՈՒզբեկստանի նախագահի պաշտոնին։ Գյուլնարան այդ առաջարկել է արդարադատության նախարար Մուզրաֆ Իքրամովայի թեկնածությունը։
ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Գյուլնարա Քարիմովային թունավորել են և նա նոյեմբերի 5-ին մահացել է։ Ավելի ուշ Քարիմովայի որդին հերքել է լուրը՝ նշելով, որ իր մայրը ողջ է, սակայն գտնվում է տնային կալանքի տակ։