Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բեռլինը կոչ է անում չսրել ԵՄ-Թուրքիա լարվածությունը

Բեռլինը կոչ է անում չսրել ԵՄ-Թուրքիա լարվածությունը
26.11.2016 | 02:18

Փախստականների համար սահմանները բացելու՝ Թուրքիայի նախագահի հայտարարություններին ի պատասխան, Բեռլինը կոչ է արել չսրել Եվրամիության և Թուրքիայի լարվածությունը: «Երկու կողմից հնչող սպառնալիքները չեն օգնի առաջ շարժվելուն»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ ՈՒլրիկե Դեմերը:

Նրա խոսքով, այս դժվարին իրավիճակում կողմերը պետք է խոսեն միմյանց հետ: Գերմանիայի կարծիքով Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների հարցով համաձայնագիրը «ընդհանուր հաջողություն է», իսկ դրա կատարման հարցում շահագրգռված են բոլոր կողմերը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ