Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողան. Այո, ես բռնապետ եմ

Էրդողան. Այո, ես բռնապետ եմ
26.11.2016 | 15:28

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, անդրադառնալով Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման որոշմանը, հայտարարել է, որ նա բռնապետ է հենց նման մտածողության դեմ, իսկ «արդար ու անկեղծների դեմ՝ ողորմած»՝ գրում է «Ջումհուրիյեթը»:

«Հավաքվել է մի 30-40 հոգի: Բանակցությունների սառեցման որոշում են ընդունել: Նայում եմ՝ այս որոշմանը դեմ քվեարկածները 36 հոգի են: Կողմ քվեարկածները՝ մաշշալահ (աչքով չտանք), շատ ավելին են: Տեսեք, որ ինձ բռնապետ էին ասում, ահա այսպիսի մտածողության դեմ ես իսկապես բռնապետ եմ, այո, իսկ արդար ու անկեղծների դեմ՝ ողորմած»,- հայտարարել է Էրդողանը: Նոյեմբերի 24-ին 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով Եվրախորհրդարանը ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների սառեցման որոշումը։

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ