Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ժոզեֆ Դոլ. Ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու

Ժոզեֆ Դոլ. Ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու
26.11.2016 | 15:32

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ տեսաուղերձով ողջունեց ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Նա նշեց, որ ՀՀԿ այս համագումարը տեղի է ունենում երկրի ու ՀՀԿ-ի համար շատ կարևոր պահի: «Այս ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու, նոր թափ հաղորդելու իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին` ճանապարհին դեպի Եվրոպա: ՀՀԿ-ն այս գործընթացի հաջողության հիմնական դերակատարն է»,- հայտարարեց ԵԺԿ նախագահը:

Ժոզեֆ Դոլը հավելեց, որ որպես իշխող կուսակցություն ՀՀԿ-ն կրում է պատասխանատվություն` քաղաքական կայունությունը վերականգնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու: Որպես եզրափակում իր ելույթի` ԵԺԿ նախագահը նշեց, որ այս ամենը կարևոր է հայ ժողովրդի համար, որն արժանի է ապրելու կայուն, բարգավաճ ու կայուն երկրում:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ