Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեդվեդևը հույս է հայտնել, որ ՀՀԿ 16-րդ համագումարում կընդունվեն տնտեսական խնդիրների լուծման արդյունավետ որոշումներ

Մեդվեդևը հույս է հայտնել, որ ՀՀԿ 16-րդ համագումարում կընդունվեն տնտեսական խնդիրների լուծման արդյունավետ որոշումներ
26.11.2016 | 15:32

ՀՀԿ 16-րդ համագումարին հրավիրված էր նաև ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: Նա ելույթում նշեց, որ ՀՀԿ-ի հետ ունեն հատուկ եղբայրական հարաբերություններ և ընթերցեց «Եդինայա Ռոսիայի» նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որում Մեդվեդևը ընդգծել էր, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ ավելի սերտ և նոր հնարավորություններ են բացվել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: «Մեր երկու կուսակցությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն գործընթացներին, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու բարձրացմանը, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործակցություն առևտրատնտեսական, ներդրումային ծրագրերի իրականացման, մշակութային համագործակցության բարձր մակարդակ, ինչին նպաստում է նաև հանրապետական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների սերտ համագործակցությունը»,- ասվում էր ուղերձում։


Մեդվեդևը հույս է հայտնել, որ համագումարում կընդունվեն արդյունավետ որոշումներ, որոնք կնպաստեն երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական մարտահրավերների լուծմանը։

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ