Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԽ լրագրողների պաշտպանության հարթակն ամենաշատ բողոքները ստացել է Թուրքիայից

ԵԽ լրագրողների պաշտպանության հարթակն ամենաշատ բողոքները ստացել է Թուրքիայից
28.11.2016 | 17:12

Եվրոպայի խորհրդում լրագրողների պաշտպանության նպատակով ստեղծված թվային հարթակում վերջին 1,5 տարում ստացված բողոքների մեծ մասը Թուրքիայից է: 18 ամսում Թուրքիայից ստացվել է բողոք, որ 82 լրագրող կամ լրատվական կառույց սպառնալիքի տակ է:

Բողոքներից 47-ն արվել է 2016-ին: Թուրքիայի կառավարությունը 2016-ի հունվարից չի պատասխանել այս խնդրի առնչությամբ ԵԽ դիմումներին:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ