Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերմանիայի նախագահը կոչ է անում եվրաինտեգրման գործընթացը առժամանակ դադարեցնել

Գերմանիայի նախագահը կոչ է անում եվրաինտեգրման գործընթացը առժամանակ դադարեցնել
28.11.2016 | 17:13

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրումը չափազանց արագ է ընթացել և «ոչ բոլորն են հասցրել մեր հետևից»: «Շատերը տառապում են այն գիտակցումից, որ մեր աշխարհը դառնում է միասնական օրգանիզմ»,- վստահ է քաղաքական գործիչը:

Գաուկը նշել է, որ մարդը, ինչպես և նախկինում, «հայրենիքի կարիք ունի», և միայն քչերն են իրենց «աշխարհի քաղաքացիներ» զգում: «Մենք պետք է դադար վերցնենք և մտածենք, թե ինչ նպատակներ են մեր առաջ կանգնած և ինչ տեմպով ենք շարժվելու առաջ»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը: Գաուկը կարծում է, որ այժմ ԵՄ հիմնական խնդիրը միության ամրապնդումն է։

«Մենք պետք է վստահեցնենք մեր երկրների բնակչությանը, որ միասնական Եվրոպան ամուր կանգնած է ազատության, ժողովրդավարության, խաղաղության և իրավունքի գերակայության արժեքների վրա»,- ընդգծել է նախագահը:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ