Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կրեմլը Էրդողանից պարզաբանում է ակնկալում

Կրեմլը Էրդողանից պարզաբանում է ակնկալում
01.12.2016 | 09:31

Կրեմլը պարզաբանում է ակնկալում Անկարայից Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ, որ թուրքական զինուժը Սիրիա է մտել նախագահ Ասադի վարչակազմը տապալելու համար:

«Սա իսկական նորություն էր մեզ համար, շատ լուրջ հայտարարություն, որ հակասում է նախորդներին և Ռուսաստանի մոտեցումներին»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ «Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինված ուժերը լեգիտիմ հիմունքներով են Սիրիայի տարածքում՝ այդ երկրի լեգիտիմ իշխանությունների խնդրանքով»: «Հուսով ենք, որ առաջիկայում ինչ-որ պարզաբանումներ կստանանք մեր թուրք գործընկերներից»,- ասել է Պեսկովը և հավելել, որ մինչ այդ Կրեմլը կխուսափի հետևություններ անելուց:

Թուրքիայի նախագահի հայտարարությանը բավական զգուշավոր էր արձագանքել նաև ՌԴ արտգործնախարարությունը: «Մոսկվան հիմնվում է միայն Էրդողանի հրապարակային հայտարարությունների վրա, մինչդեռ Ասադի մասին նրա խոսքերը ձայնագրված չեն»,- երեկ հայտարարել էր ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ