Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը կայցելի տարածաշրջան
01.12.2016 | 09:44

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին կայցելի տարածաշրջան։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները չեն ազդի ԵԱՀԿ ՄԽ-ում Փարիզի գործունեության վրա՝ ֆրանսիական դիվանագիտությունն իրականացնում է իր աշխատանքը՝ անկախ ներքաղաքական գործընթացներից: «Մենք հետաքրքրված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ և խաղաղ կարգավորմամբ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի աղբյուրը:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ