ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներին, որոնք կսահմանափակեն ԿԺԴՀ-ի ածխի արտահանումը Չինաստան: ՉԺՀ-ին կորեական ածխի մատակարարումները կկրճատվեն առնվազն 62 տոկոսով: Պատժամիջոցներն արգելում են պղնձի, ցինկի, նիկելի, արծաթի արտահանումը և արձանների արտասահմանյան վաճառքները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է, որ այդ պատժամիջոցներն ամենակոշտն են երբևԷ եղածներից: Նրա խոսքով՝ բանաձևի ընդունումն ազդանշան կդառնա Հյուսիսային Կորեայի համար, որը պետք է դադարեցնի միջուկային զենքի փորձարկումները, որ դատապարտել են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, ՄԱԳԱՏԷ-ն, իսկ ՄԱԿ-ն սպառնացել Է նոր պատժամիջոցներով: