ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է. «Այսօր մենք տեսնում ենք «սառը պատերազմի» ավարտի պահից ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աննախադեպ կուտակում, ռազմական ներկայության և ենթակառուցվածքի ուժեղացում դաշինքի, այսպես կոչված, «արևելյան թևում»՝ մեր երկրի վրա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են դաշինքի երկրների մարտական վարժանքներ, որոնք հաճախ ունեն բացահայտ սադրիչ բնույթ,- ընդգծել է Լավրովը:- Ստեղծվում է կայուն տպավորություն, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն գիտակցաբար շարունակում են բարձրացնել լարվածության աստիճանը»: