Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիան կկտրի իր տարածքներին հավակնող ձեռքը

Սիրիան կկտրի իր տարածքներին հավակնող ձեռքը
01.12.2016 | 17:34

Սիրիայի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Սիրիայի վերաբերյալ հայտարարությունները՝ հաղորդում է SANA գործակալությունը։ «Էրդողանն ինքն է բացահայտել Սիրիայի դեմ Թուրքիայի թշնամանքի իրական պատճառները, որոնք բռնակալ Էրդողանի` սիրիական տարածքների հանդեպ ունեցած երազանքների և ցնորքների արդյունք են»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Թուրքիան սիրիացի ժողովրդի տառապանքների հիմնական պատասխանատուն է։ Սիրիայի ԱԳՆ-ը զգուշացնում է, որ «սիրիացի ժողովուրդը, բանակը և ղեկավարությունը թույլ չեն տա բռնակալ Էրդողանին միջամտել իր գործերին և կկտրեն իր տարածքներին հավակնող ձեռքը»։


«Թուրքիայի միջամտությունը հարևան պետությունների ներքին գործերին սպառնալիքի տակ է դնում անվտանգությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, խախտում ՄԱԿ ԱԽ բանաձևերը, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին»,- ասվում է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ