Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են
02.12.2016 | 12:15

Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դրսևորվում է երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների պարբերական փոխայցերով, միջազգային հարթակներում կանոնավոր երկկողմ հանդիպումներով՝ ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովում:

«Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: Դա նաև հանդիսանում է մի յուրօրինակ օժանդակություն մեր մարզերի և համայնքների համաչափ զարգացման առումով, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից»,- ասել է ԱԳ նախարարը՝ կարևորելով համաժողովը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության համատեքստում. «Այդ ձևաչափը լավ հեռանկարներ ունի. դուք տեղյակ եք, որ Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները և կառավարությունները որոշում են ընդունել կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը 2018-ին անցկացնել Հայաստանում»։

Նալբանդյանն ասել է, որ իրեն մեծապես հաճելի է տեսնել, որ համաժողովից համաժողով` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն առավել ընդլայնվում է` արձանագրելով վերընթաց զարգացում: «Վստահ եմ, որ չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ, ի հայտ բերելու ապակենտրոնացված համագործակցության նոր բովանդակային հորիզոններ»,- ասել է Նալբանդյանը։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
blank" class="zoomgraphics">.