Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մահմուդ Աբաս. «Արաբական գարունը» տարածաշրջանում շահերի բաժանման համաձայնության նախերգանքն էր

Մահմուդ Աբաս. «Արաբական գարունը» տարածաշրջանում շահերի բաժանման համաձայնության նախերգանքն էր
02.12.2016 | 12:23

«Արաբական գարունը»՝ մի շարք հեղափոխական իրադարձությունները և հեղաշրջումները, Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում, նախերգանքն Էր խոշոր պետությունենրի միջև Մերձավոր Արևելքում շահերի բաժանման համաձայնության համար՝ հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, փոխանցում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը:

«Ես խիստ բացասաբար եմ վերաբերվում «արաբական գարնան» իրադարձություններին, որը դարձավ սոսկ Սայքս-Պիկոյի նոր համաձայնության (Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնությունը անցյալ դարի սկզբին կնքվել է Եվրոպայի տերությունների միջև, սահմանազատում էր շահերի ոլորտները Մերձավոր Արևելքում) նախապատրաստումը և ուղղված է արաբական երկրների և դրանց ժողովուրդների դեմ»,- ասել է Աբասը Հանուն Պաղեստինի ազատագրման շարժման՝ Ռամալլայում տեղի ունեցող համագումարում: Նրա խոսքով՝ «սիրիացիները և մյուս արաբ ժողովուրդները ոչինչ չստացան («արաբական գարունից»), բացի վշտից ու տառապանքներից»: «Իրադարձությունները, որ տեղի են ունենում տարածաշրջանում, ընդհանուր ոչինչ չունեն արաբների հետ և ոչ մի առնչություն՝ գարնան հետ»,- նշել է Աբասը:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ