Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի համար այցագրերի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքականությունից

Վրաստանի համար այցագրերի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքականությունից
03.12.2016 | 12:29

ԵՄ կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքական նկատառումներից, դա զուտ ընթացակարգային հարց է՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:


«Ես չեմ կարող ձեզ ժամկետ ասել, որովհետև այժմ խորհրդարանը և ԵՄ-ի խորհուրդը պետք է ավարտեն ընթացակարգը: Ես խոսում եմ ընթացակարգի, այլ ոչ թե որոշման ընդունման մասին, որովհետև դա քաղաքական կամքի հարց չէ, դա Վրաստանի հետ կապված հարց չէ: Դա հարց է, որը կապված է Եվրամիության ներսում այցագրային ռեժիմի գործողության կասեցման մեխանիզմի վերաբերյալ որոշման ընդունման հետ»,- լրագրողներին ասել է Մոգերինին Վրաստանի և Եվրամիության ասոցիացման խորհրդի նիստից հետո: Նա կարծում է, որ այցագրերի չեղարկումը տեղի կունենա մոտ ժամանակներս, ստույգ ամսաթիվ նշել չի կարող:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ