Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գամբիայի նախագահը 22 տարի կառավարելուց հետո ընդունել է ընտրություններում իր պարտությունը

Գամբիայի նախագահը 22 տարի կառավարելուց հետո ընդունել է ընտրություններում իր պարտությունը
03.12.2016 | 12:34

Գամբիայի նախագահ Յայա Ջամմեն, որ 22 տարի ղեկավարում է երկիրը, ընդունել է պարտությունը ընտրություններում։ «Իսկապես, բացառիկ դեպք է, երբ մարդը, որն այդքան երկար կառավարել է երկիրը, ընդունում է իր պարտությունը»,- ասել է Գամբիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Ալի Մոմար Նջիեն նախագահի ընտրությունների արդյունքները հայտարարելուց առաջ։


51-ամյա նախագահը, որը երկիրը կառավարում է 1994-ից սկսած, մտադիր է պաշտոնապես շնորհավորել ընդդիմության թեկնածու Ադամ Բարոուին՝ ընտրություններում հաղթելու առթիվ։ Գամբիայում նախագահի ընտրությունները կայացել են դեկտեմբերի 1-ին։ Reuters-ը, վկայակոչելով նախնական տվյալները, հայտնել էր, որ ընդդիմության թեկնածուն հավաքում է ընտրողների ձայների 44 տոկոսը, իսկ գործող նախագահը՝ 40 տոկոսը։ Գամբիան Արևմտյան Աֆրիկայի ամենափոքր պետությունն է՝ 10 689 քառ. կմ, մայրաքաղաքն է Բանջուլը, բնակչության թիվը՝ 1,849 միլիոն:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ