Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Համբուրգում սպասվում են անկարգություններ

Համբուրգում սպասվում են անկարգություններ
04.12.2016 | 21:24

Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) նախազգուշացրել է անկարգությունների մասին, որոնք կարող են անել Համբուրգում ձախ ծայրահեղականները դեկտեմբերի 8-9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ՝ հայտնում է Die Welt-ը։

Գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը դաշնային հողերի ներքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտնել է, որ ձախերը կարող են կիրառել ԵԱՀԿ ԱԳ խորհրդի նիստը՝ վերլուծելու անկարգություններ չթույլատրելու իրավապահ մարմինների մարտավարությունը։ «Սակայն մարմինների համար էլ ավելի լուրջ մարտահրավեր կլինի հաջորդ տարի կայանալիք G20-ի գագաթնաժողովը»,- նախազգուշացրել է Մաասենը։ ԵԱՀԿ ԱԳ խորհրդի հանդիպման անվտանգությունը քաղաքում կապահովեն 13 հազար ոստիկաններ։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ