Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լարսում ուժեղ քամի է

Լարսում ուժեղ քամի է
04.12.2016 | 21:25

Ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ այդ մասին իրենց տեղեկացրել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Աշխատանքները նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ